Կարևոր իրադարձություններ

Այրվել է մոտ 100 հակ անասնակեր

08 Հունիս, 2024 17:13
Այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Հունիսի 8-ին՝ ժամը 12:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։42-ին, մարվել՝ 13։10-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին