Կարևոր իրադարձություններ

Արարատում մեքենաներ են բախվել. կա 2 զոհ, 2 վիրավոր

08 Հունիս, 2024 13:27
Արարատում մեքենաներ են բախվել. կա 2 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարաները և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մահացածներին «06»-ի միջից  դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա մահացածների մարմինները մոտեցրել են դիատարերին։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորներիի ինքնությունը։Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափովելու են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին