Կարևոր իրադարձություններ

Այնթափում բնակելի վագոն-տնակ է այրվել (լուսանկարներ)

08 Հունիս, 2024 10:00
Այնթափում բնակելի վագոն-տնակ է այրվել (լուսանկարներ)

Հունիսի 7-ին, ժամը 21:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 4-րդ նրբանցքում այրվում է բնակելի վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։35-ին, մարվել՝ 23։03-ին: Այրվել է վագոն-տնակը (27 քմ)՝ գույքով։

 

Լրահոս

Դիտել ավելին