Կարևոր իրադարձություններ

Հրազդան-Հանքավան ճանապարհին մեքենան շրջվել է. կան տուժածներ

07 Հունիս, 2024 23:48
Հրազդան-Հանքավան ճանապարհին մեքենան շրջվել է. կան տուժածներ

Հունիսի 7-ին՝ ժամը 20:40-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հանքավան-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1999 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. կան տուժածներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Ն․ Ա․-ն (ծնված 1978 թ.), Թ․ Օ․-ն (ծնված 1983 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 2002 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել այն և փակել գազի բալոնի փականը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին