Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը՝ 14-17 տարեկան դպրոցականների համար

07 Հունիս, 2024 17:25
Մեկնարկում է «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը՝ 14-17 տարեկան դպրոցականների համար

Եղիշե Չարենցիտուն-թանգարանը Հայաստանի գրողների միության համագործակցությամբ հունիսի 7-ից սեպտեմբերի 20–ը կիրականացնի «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը: Այն նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար:

Չարենցի տուն թանգարանում «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:

Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, դեռևս պատանի տարիքից հետաքրքրություն առաջացնել դեպի գիտական հետազոտությունը, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում, ամրապնդել աշակերտ-ուսուցիչ-ամառ-ընթերցանություն-գրականություն-գիտություն-թանգարան կապը: Ծրագրի կարևորությունն է յուրովի բացահայտել Չարենցի կերպարը և նրա «օգնությամբ»՝ ժամանակի մյուս մեծերի կյանքի հայտնի և անհայտ դրվագները, ստեղծագործական ժառանգությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ կրթության ոլորտը մշակույթի ռազմավարության գլխավոր ուղղություններից է, որը նաև նախարարության հիմնական առաքելությունն է: 

«Մենք ամեն կերպ ձգտում ենք ուժեղացնել կրթական ծրագրերի բաղադրիչը թանգարաններում և հենց այդ նպատակով էլ վերանայել ենք «Դպրոցական բաժանորդային համակարգ» բազմամյա ծրագիրը, որն այժմ համապատասխանեցվել է դպրոցական կրթական ծրագրին: Ստեղծել ենք նաև Մշակույթի զարգացման հիմնադրամ, որը պետք է օգնի թանգարաններին բեռնաթափել ամենօրյա այլ աշխատանքների ծավալը և կենտրոնանալ գիտակրթական նախաձեռնությունների վրա: Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրին, որը բավականին լավ արձագանքներ է ստացել անցյալ տարի, և կարծում եմ՝ այս տարի ևս դպրոցականների շրջանում կարժանանա մեծ ուշադրության: Այն հնարավորություն է ընձեռում  դպրոցականներին իրենց կյանքը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը և հորդորել բոլոր ուսուցիչներին ակտիվորեն ներգրավել դպրոցահասակներին «Չարենցյան ամառ» նախաձեռնությանը՝ պատանի տարիքից հետաքրքրություն առաջացնելով դեպի գիտական հետազոտությունը և թանգարանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ընդգծել է ընթերցանության կարևորությունը, որը խթանում և զարգացնում  է ստեղծագործական միտքը: Նա դպրոցականներին հորդորել է ընթերցել լավագույն գրքեր, մասնավորապես՝ Չարենցի ստեղծագործությունները՝ հավելելով, որ 

 

Լրահոս

Դիտել ավելին