Կարևոր իրադարձություններ

«Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ

07 Հունիս, 2024 21:52
«Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։  

Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է:

Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցույթային 3 անվանակարգերում կցուցադրվի 17 երկրի (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա) 150 ֆիլմ: Յուրաքանչյուր անվանակարգում կցուցադրվի՝

«Մէկ կադր՝ մէկ րոպե» - 112 ֆիլմ, որից 100-ը՝ Հայաստանից,

«Կարճ ֆիլմեր» - 27 ֆիլմ, որից 6-ը՝ Հայաստանից,

«Կինո առանց սահմանի» - 11 ֆիլմ, որից 3-ը՝ Հայաստանից:

«Զրո բյուջե» ֆիլմարտադրության հարթակ-մրցույթում կներկայացվի 3 հայկական նախագիծ:

Փառատոնի հատուկ ծրագրերում արտամրցութային կարգով կցուցադրվեն գործընկեր կազմակերպությունների, անկախ կինոարտադրողների ֆիլմեր, տեղի կունենան քննարկումներ, վարպետության դասեր, հրավիրյալ արվեստագետների և հայկական կինոդաշտի ղեկավարների հետ հանդիպումներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։

Փառատոնի ծրագիրն ու բոլոր մանրամասները հրապարակված են openplatform.am կայքում։

Փառատոնի ծրագիրը հասանելի է հայերեն (https://online.fliphtml5.com/yhkrk/cmxa) և անգլերեն (https://online.fliphtml5.com/yhkrk/srxj), իսկ կատալոգը՝ https://online.fliphtml5.com/yhkrk/dxny կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին