Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը (տեսանյութ)

07 Հունիս, 2024 16:55
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը (տեսանյութ)

Արդեն երկու տասնամյակ խաչատրյանական արվեստը ուղի է հարթում հազարավոր երիտասարդ երաժիշտների համար: Երևանում մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը:  Հոբելյանական տարում նախագծի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը: 

Այս տարի Երևանը հյուրընկալել է տասներեք երկրից 20 ջութակահարների, թեև տարեցտարի մրցույթին մասնակցել ցանկացողների թիվն ավելանում է, սակայն ընտրվում են ոչ բոլորը: 

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն կարևոր նշանակություն ունի ոչ միայն միջազգային մրցույթների շարքում, այլ նաև հայկական բարձրարժեք արվեստն ու մշակույթը հանրահռչակելու գործում:  
Խաչատրյանական ստուգատեսը կամփոփվի հունիսի 13-ին՝ երաժիշտների համար բացելով  նոր էջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին