Կարևոր իրադարձություններ

Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի. Ավինյան

07 Հունիս, 2024 12:40
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով երեկ տեղի ունեցած պայթյունին, ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևան քաղաքում 2023 թվականի ընթացքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան:

Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատանքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:

Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին