Կարևոր իրադարձություններ

Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում պետք է վճարվի եկամտահարկ և ներկայացվի տարեկան հաշվարկ-հայտարարագիր. ՊԵԿ (տեսանյութ)

07 Հունիս, 2024 12:29
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում պետք է վճարվի եկամտահարկ և ներկայացվի տարեկան հաշվարկ-հայտարարագիր. ՊԵԿ (տեսանյութ)

Ֆիզիկական անձինք անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարեն վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ և ներկայացնեն տարեկան հաշվարկ-հայտարարագիր։

Հարկային տարվա ընթացքում ստացված, այդ թվում՝ հարկային գործակալներից ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում հաշվարկ-հայտարարագրի երրորդ բաժնում՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» դաշտում պետք է լրացնել վարձակալական վճարների հանրագումարի 60 մլն դրամը գերազանցող մասի գումարը, որի համար եկամտային հարկը ևս հաշվարկում է ինքնաշխատ:
2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը՝ մինչև հուլիսի 22-ն է։

 

Լրահոս

Դիտել ավելին