Կարևոր իրադարձություններ

ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանը վերաբերող հարցեր

06 Հունիս, 2024 18:56
ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ։

ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյիհետ հանդիպմանը քննարկվել են կրթական համակարգում հավասար հնարավորությունների ապահովմանն ու ներառական կրթության համակարգին առնչվող հարցեր:

Արաքսիա Սվաջյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ նախարարությունը որդեգրել է համընդհանուր ներառականության քաղաքականություն, և խտրականության դեմ պայքարի հարցերն առաջնային ուշադրության կենտրոնում են: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ կրթական համակարգում մինչև 2030 թվականը ռազմավարական մի քանի ուղղություններ են նախանշվել, այդ թվում՝ համընդհանուր, ներառական, ուսանողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում և կրթության արդյունավետության բարձրացում:

ԵԽ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝  ընդգծելով, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կարևոր գործընկերներից է, և կրթության ոլորտում համագործակցությունը ԵԽ-ի առաջնահերթություններից է: Քննարկման ընթացքում որպես համագործակցության կարևոր ուղղություն անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանության խնդրին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ազգային փոքրամասնությունների կրթության, մշակույթի, ինքնության, լեզվի և իրավունքների պահպանությունը ՀՀ-ում պետական առաջնահերթություն է: Մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կարևոր բաղադրիչներից է նախադպրոցական կրթության ապահովումը, իսկ առաջնահերթ նպատակներից մեկը ազգային փոքրամասնությունների դպրոցներում և համայնքներում նախադպրոցական հաստատությունների հիմնումն է։ Նախադպրոցական կրթության  կազմակերպումը կնպաստի վաղ տարիքից երեխաների ներգրավմանը կրթական գործընթացներում: Ուսուցիչների մասնագիտական որակների զարգացման և աշխատավարձերի բարձրացման խրախուսման ծրագրերի համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ կամավոր

ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանը վերաբերող հարցեր

ՀՀկրթության, գիտության, մշակույթիևսպորտինախարարիտեղակալԱրաքսիաՍվաջյաննայսօրհանդիպելէԵԽգրասենյակիներկայացուցիչներիհետ։

ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյիհետ հանդիպմանը քննարկվել են կրթական համակարգում հավասար հնարավորությունների ապահովմանն ու ներառական կրթության համակարգին առնչվող հարցեր:

Արաքսիա Սվաջյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ նախարարությունը որդեգրել է համընդհանուր ներառականության քաղաքականություն, և խտրականության դեմ պայքարի հարցերն առաջնային ուշադրության կենտրոնում են: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ կրթական համակարգում մինչև 2030 թվականը ռազմավարական մի քանի ուղղություններ են նախանշվել, այդ թվում՝ համընդհանուր, ներառական, ուսանողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում և կրթության արդյունավետության բարձրացում:

ԵԽ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝  ընդգծելով, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կարևոր գործընկերներից է, և կրթության ոլորտում համագործակցությունը ԵԽ-ի առաջնահերթություններից է: Քննարկման ընթացքում որպես համագործակցության կարևոր ուղղություն անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանության խնդրին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ազգային փոքրամասնությունների կրթության, մշակույթի, ինքնության, լեզվի և իրավունքների պահպանությունը ՀՀ-ում պետական առաջնահերթություն է: Մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կարևոր բաղադրիչներից է նախադպրոցական կրթության ապահովումը, իսկ առաջնահերթ նպատակներից մեկը ազգային փոքրամասնությունների դպրոցներում և համայնքներում նախադպրոցական հաստատությունների հիմնումն է։

Նախադպրոցական կրթության  կազմակերպումը կնպաստի վաղ տարիքից երեխաների ներգրավմանը կրթական գործընթացներում: Ուսուցիչների մասնագիտական որակների զարգացման և աշխատավարձերի բարձրացման խրախուսման ծրագրերի համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ կամավոր

 

Լրահոս

Դիտել ավելին