Կարևոր իրադարձություններ

ֆինանսների նախարարը Քիշնևում մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» ղեկավար կոմիտեի նիստին

06 Հունիս, 2024 13:40
ֆինանսների նախարարը Քիշնևում մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» ղեկավար կոմիտեի նիստին

Հունիսի 3-ից 5-ը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ք. Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» (այսուհետ՝ Հիմնադրամ) ղեկավար կոմիտեի հերթական նիստին:

Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է շնորհանդես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների և հետագա ծրագրերի վերաբերյալ:

Հայաստանը 2023թ դեկտեմբերի 11-ին դարձել է Հիմնադրամի շահառու:Հիմնադրամից առաջին աջակցության ստացման նպատակով 2024թ. մայիսի 24-ին ստորագրվել է «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին է տրամադրվել 16 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով աջակցության դրամաշնորհ՝ ապահովելու ավելի արդյունավետ և հասցեական լուծումներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների համար։

Հիմնադրամի հետ շարունակական համագործակցության արդյունքում նախատեսվում է իրականացնել այլ ծրագրեր ևս:  

 

Լրահոս

Դիտել ավելին