Կարևոր իրադարձություններ

«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ (լուսանկարներ)

06 Հունիս, 2024 00:12
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ (լուսանկարներ)

 Չորս օր Երևանում բալետային փիլիսոփայություն էր՝ պարարվեստի չկրկնվող ու յուրահատուկ ձեռագրերով:

Երևանի բալետային փառատոնն ամփոփեցին Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնի արտիստները: Ծրագրում՝ դասական ու նեոդասական բալետային համարներ էին:

«Երևան բալետ ֆեստ»-ը կյանքի կոչվեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ: Փառատոնն այս տարի իր շուրջը համախմբեց ավելի քան 40 հազար հանդիսատեսի: Այն մշակութային իրական հրավառություն էր Երևանում, որը դառնալու է ավանդական ու ամենամյա՝ արդեն հաջորդ տարի հյուրընկալելով հռչակավոր նոր անուններ:

 

Լրահոս

Դիտել ավելին