Կարևոր իրադարձություններ

Ամառային զորակոչի շրջանակում ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

05 Հունիս, 2024 21:23
Ամառային զորակոչի շրջանակում ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

2024 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են ՊՆ զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում և bkma.mil.am կայքում մինչև 2024 թվականի հուլիսի 4-ը:

Դիմումների քննարկումը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 11-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:

2024 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.

1. ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 15 հաստիք,

2. ձյուդո, թաեքվոնդո՝ 1 հաստիք,

3. օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 5 հաստիք,

4. շախմատ՝ 2 հաստիք,

5. խաղային ձևեր՝ 14 հաստիք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին