Կարևոր իրադարձություններ

Գիշերային ժամերին փակ կլինի Ստեփանյան փ.-Գայի պող. խաչմերուկից մինչև Ստեփանյան փ.-Թոթովենցի փ. խաչմերուկը

05 Հունիս, 2024 18:27
Գիշերային ժամերին փակ կլինի Ստեփանյան փ.-Գայի պող. խաչմերուկից մինչև Ստեփանյան փ.-Թոթովենցի փ. խաչմերուկը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 23-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ն. Ստեփանյան փ. - Գայի պող. խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ. - Թոթովենցի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը:

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է գերատեսչության հղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին