Կարևոր իրադարձություններ

Կասկածելի զանգված՝ տեսակցության եկած քաղաքացու թզբեհի միջից

05 Հունիս, 2024 18:08
Կասկածելի զանգված՝ տեսակցության եկած քաղաքացու թզբեհի միջից

Հունիսի 4-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Տ․ Խ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Ք․-ն ցանկացել է իր անձնական թզբեհը փոխանցել Տ․Խ․-ին։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Ըստ սահմանված կարգի՝ թզբեհը զննվել է քրեակատարողական ծառայողների կողմից։ Արդյունքում՝ թզբեհի գլխիկում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,79 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված։ 

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։ 

Ծանուցում․Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Լրահոս

Դիտել ավելին