Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ` ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտներն այլևս երբեք չեն կարող չեղարկվել. Ավինյան (տեսանյութ)

05 Հունիս, 2024 15:57
Վստահ եմ` ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտներն այլևս երբեք չեն կարող չեղարկվել. Ավինյան (տեսանյութ)

«Ես վստահ եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտներն այլևս երբեք չեն կարող չեղարկվել, և ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունները միշտ լինելու են այն ինստիտուտը, որը գերակա է մնալու այս երկրում»,- անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաներին` ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նրա կարծիքով` յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում, և եթե ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ որոշակի առաջարկություններով հանդես են գալիս, և ինչ-որ մարդիկ իրենց լսում են, ինչ-որ մարդիկ չեն լսում, ինչ-որ մարդիկ հավատում են, ինչ-որ մարդիկ հիասթափվում են, դա այդ քաղաքական գործիչների իրավունքն է: 

 

Լրահոս

Դիտել ավելին