Կարևոր իրադարձություններ

Մի շարք պետական գերատեսչությունների ղեկավարներ մեկ օր անցկացրել են նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների հետ

05 Հունիս, 2024 15:38
Մի շարք պետական գերատեսչությունների ղեկավարներ մեկ օր անցկացրել են նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ մի շարք պետական գերատեսչությունների ղեկավարներ մեկ օր անցկացրել են նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների հետ։

«Մեկ օր իմ գունեղ ապագայի մասին» նախաձեռնության շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը և այլք անցկացրել են իրենց օրը երեխաների հետ, խոսել մասնագիտություն ընտրելու կարևորության, նրանց երազանքների և նախասիրությունների մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին