Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին. Բաքուն ստացել է այն

05 Հունիս, 2024 15:25
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին. Բաքուն ստացել է այն

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծին` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ օրեր առաջ Հայաստանից նոր նախագիծ են ստացել, և որ համաձայնագրի նախագծի շուրջ ավելի քիչ հարցեր են բաց մնացել:

Ինչպես Shabat.am-ին փոխանցեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը:

Ըստ Բայրամովի` Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին և պատրաստ իր կողմից ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը:

 

Լրահոս

Դիտել ավելին