Կարևոր իրադարձություններ

Սնուփ Դոգի համերգի համար ԿԳՄՍՆ-ն առաջարկի է սպասում

05 Հունիս, 2024 12:38
Սնուփ Դոգի համերգի համար ԿԳՄՍՆ-ն առաջարկի է սպասում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2023 թվականին սեպտեմբերի 22-ին կայանալիք Սնուփ Դոգի համերգի համար Գործադիրը 2 մլրդ 318 մլն դրամ էր հատկացրել, որը, սակայն, արցախյան իրադարձություններով պայմանավորված, հետաձգվեց:

Քպական պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին ի պատասխան`Կառավարության հատկացրած գումարը ծառայելո՞ւ է իր նպատակին, թե՞ այլ ճակատագիր է ունենալու, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այս տարվա ընթացքում սպասում են կազմակերպությունից առաջարկի:

«Պետք է ժամկետների երեք տարբերակ առաջարկի, որից պետք է ընտրենք ամենանպատակահարմարը՝ այդ համերգը կազմակերպելու այն պայմանավորվածությունների շրջանակում, որ եղել է: Ոչ մի լրացուցիչ բան չի պլանավորվում»,-ասաց նախարարը` հավելելով, որ, այնուամենայնիվ, համերգը կայանալու է: Պարզապես քննարկվում է ամսաթիվը, և երբ պարզ լինի, ցանկացողները կկարողանան մասնակցել:

 

Լրահոս

Դիտել ավելին