Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը

05 Հունիս, 2024 10:58
Մեկնարկել է ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա:

Վերապատրաստումները կիրականացվեն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 648-Ա/2 հրամանով սահմանված պահանջների:

Գործընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ տեսաբացատրությունից, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=mEZCMia1DTY:

 

Լրահոս

Դիտել ավելին