Կարևոր իրադարձություններ

Ի հեճուկս աղետի՝ Երևանում հանդես կգա Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը

04 Հունիս, 2024 22:38
Ի հեճուկս աղետի՝ Երևանում հանդես կգա Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ հունիսի 7-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ շվիահար Սարգիս Ալեքսանյան):

Ի հեճուկս վերահաս աղետի՝ անսամբլի երաժիշտները որոշեցին, որ համերգը տեղի կունենա, նրանք կգան ու հերթական անգամ կհաստատեն, որ Լոռեցին աննկուն է անգամ ամենադժվարին պայմաններում: Նրանք կհնչեցնեն հայրենի երգն ու երաժշտությունը, որպես սփոփանք ու քաջալերում, որպես նվիրում Լոռվա չքնաղ աշխարհին:

Երեկոյի ընթացքում անսամբլի երաժիշտներն ու մենակատարները հանդես կգան ազգային երաժշտության  կատարումներով. ժողովրդական, գուսանական, հայրենասիրական երգեր, հայ կոմպոզիտորների ծանոթ և սիրելի ստեղծագործություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին