Կարևոր իրադարձություններ

Ներկայացվել են աղետի գոտու բնակավայրերի բուժսպասարկման և դեղապահովման մանրամասները (լուսանկարներ)

04 Հունիս, 2024 17:14
Ներկայացվել են աղետի գոտու բնակավայրերի բուժսպասարկման և դեղապահովման մանրամասները (լուսանկարներ)

Նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռի կատարած այցի հաջորդ կանգառը Ալավերդին էր։

Հեղեղից տուժած բնակավարեր այցից հետո Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, առողջապահության մարզային պատասխանատուների հետ քննարկմանը նախարարին են ներկայացվել աղետի գոտու բնակավայրերի բուժսպասարկման և դեղապահովման մանրամասները:

Անդրադարձ է եղել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում իրականացվող աշխատանքներին, այդ թվում` ներկայացվել են խմելու ջրի և հողի նմուշառման արդյունքները, ընթացիկ աշխատանքները։

Համաճարակային վիճակը կառավարելի է։ Շտապօգնության կանչերի շեղումներ չկան։

Նախարարն այցելել է նաև Ալավերդի բժշկական կենտրոն: Շրջայցի ընթացքում հետաքրքրվել է պացիենտների առողջական վիճակով, բուժսպասարկման ծավալներով, իմունականխարգելման ընթացիկ տեմպերով։

 

Լրահոս

Դիտել ավելին