Կարևոր իրադարձություններ

Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

04 Հունիս, 2024 15:46
Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 34-ամյա Սասուն Ա.-ն, որը փետրվարի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է Մալաթիայի բաժնի ծառայողներին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին