Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին (լուսանկարներ)

04 Հունիս, 2024 14:10
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին (լուսանկարներ)

Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին (նստավայրը՝ ք. Թեհրան):

Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին՝ Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ, և մաղթել է արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ:

Քննարկվել են նաև ԶՈՒ բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին