Կարևոր իրադարձություններ

Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին մեքենան կողաշրջվել է. կա 4 վիրավոր

03 Հունիս, 2024 22:36
Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին մեքենան կողաշրջվել է. կա 4 վիրավոր

Հունիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։00-ի սահմաններում Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին «УАЗ» մակնիշի ավտոմեքենան տեխնիկական խնդիրների պատճառով կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին