Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ նախագահը խորհրդարանում ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունը

03 Հունիս, 2024 20:27
ԿԸՀ նախագահը խորհրդարանում ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունը

2023 թվականին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրով ի սկզբանե հատկացվել է 1 միլիարդ 409 միլիոն 814.700  դրամ։

Հունիսի 3-ին խորհրդարանի գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

 ՀՀ կառավարության որոշումների համաձայն ավելացվել է 166 միլիոն 950 հազար դրամ։  Տարեկան ճշտված նախահաշվով հատկացումը կազմել է 1 միլիարդ 576 միլիոն 764 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը  կազմել  է  1 միլիարդ 520 միլիոն 922 հազար դրամ:  Չիրացված տնտեսումը կազմել է  55 միլիոն 842 հազար դրամ, որը փոխանցվել է պետական բյուջե։  Հաստատված բյուջեի նկատմամբ կատարման տոկոսը կազմել է   128,  իսկ   տարեկան ճշտված բյուջեի նկատմամբ՝98%:    

ԿԸՀ-ի բյուջետային հատկացումները տրվում են մեկ ծրագրով։ Միջոցառումների թիվը ըստ տարիների տարբեր են, 2023 թվականին իրականացվել է 7 միջոցառում։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովում և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի ծառայություններ»միջոցառմանը հատկացվել է 467 միլիոն 589 հազար դրամ։

«Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում» միջոցառմանը՝ 81 միլիոն 851 հազար դրամ։

2023 թվականին  Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (Սիսիան և Անի համայնքների) կազմակերպման համար   հատկացվել է  7 միլիոն 580 հազար   դրամ: Այս միջոցառումով 2023 թվականի ընթացքում   ՀՀ կառավարության  02.03.2023թ.  N 271-Ն որոշմամբ հատկացումն ավելացվել է  133 միլիոն 949  հազար դրամով։ ՀՀ ոստիկանության հատկացումը կազմել է 12 միլիոն 968 հազար դրամ:

Տարեկան ճշտված նախահաշվով հատկացումը կազմել է 154 միլիոն 497 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը  կազմել  է  154 միլիոն 329  հազար դրամ:   

127 միլիոն դրամը կազմել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների,  տեղամասային ընտրական հանձնաժողովների,  և մատնահետքի սարքերի մասնագետների աշխատավարձերը: 

2023 թվականին ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների կազմակերպման համար   հատկացվել է  853 միլիոն 208 հազար   դրամ:

ՀՀ ոստիկանության հատկացումը համաձայն ՀՀ կառավարության 02.03.2023թ.  N 271-Ն որոշման  կազմել է  274 միլիոն 986 հազար դրամ:

Տարեկան ճշտված նախահաշվով հատկացումը կազմել է 1 միլիարդ 105 միլիոն 194 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել  է  1 միլիարդ 63 միլիոն 851 հազար դրամ:    Չիրացված տնտեսումը կազմել է 41 միլիոն 343 հազար դրամ: Տնտեսվել է չհամալրված և բացակա  Տեղամասային ընտրական հանձնաժողովների  անդամների աշխատավարձերի գումարները։ Ոստիկանության հատկացումներից տնտեսվել է փոստային ծառայությունների և գրասենյակային նյութերի գումարներից:

677 միլիոն 570 հազար դրամը կազմում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների,  տեղամասային ընտրական հանձնաժողովների,  և մատնահետքի սարքերի մասնագետների աշխատավարձերը:      Չիրացված 40 միլիոն 843 հազար դրամ տնտեսումը փոխանցվել է պետական  բյուջե։  Տնտեսվել է չհամալրված և բացակա Տեղամասային ընտրական հանձնաժողովների  անդամների աշխատավարձերի գումարները։                    

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում» միջոցառմանը հատկացվել է  33 միլիոն 25 հազար   դրամ:   Դրամարկղային ծախսը  կազմել   է  30 միլիոն 280  հազար դրամ: Գնումների մրցույթային գործընթացի արդյունքում առաջացած  2 միլիոն 744 հազար դրամ տնտեսումը  փոխանցվել է պետական բյուջե:   

«Արտասահմանյան  պատվիրակությունների ընդունելություն» միջոցառմանը հատկացվել է   22 միլիոն 561  հազար դրամ:  Դրամարկղային ծախսը  կազմել   է  22 միլիոն 559 հազար դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին