Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետ

03 Հունիս, 2024 16:28
Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետ:

Տավուշի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են աղետի գոտում բնակչության բուժսպասարկման ներկայիս պատկերը:

Նշված մարզերում հեղեղի հետևանքով`

բուժօգնության տրամադրման խնդիրներ չկան,

դեղապահովումն իրականացվում է ամբողջ ծավալով, այդ թվում` մարդասիրական դեղերի տրամադրմամբ,

պատվաստանյութերի սառցե շղթայի ապահովման խնդիրներ չեն առաջացել,

բնակչությունն իրազեկված է վարակների կանխարգելման վերաբերյալ, այս պահին շեղումներ չկան:

Պատասխանատուները ներկայացրել են նաև իմունականխարգելման աշխատանքները, կարմրուկի տարածումը կանխելու նպատակով իրականացված միջոցառումները և պատվաստումային ցուցանիշները:

Ներկայացվել են նաև մարզային բժշկական կենտրոնների խնդիրները, առաջարկները, քննարկվել դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները:

 

Լրահոս

Դիտել ավելին