Կարևոր իրադարձություններ

ՍԴՀԿ-ն կիսում է Կառավարության խաղաղության օրակարգը. Փաշինյանն ընդունել է Համբիկ Սարաֆյանին

03 Հունիս, 2024 15:40
ՍԴՀԿ-ն կիսում է Կառավարության խաղաղության օրակարգը. Փաշինյանն ընդունել է Համբիկ Սարաֆյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին: 

Վարչապետը բարձր է գնահատել  ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված երկխոսությունը և կարևորել պարոն Սարաֆյանի այցը Հայաստան, ինչը հնարավորություն է տալիս տեղում քննարկել տեղի ունեցող գործընթացները: 

Համբիկ Սարաֆյանը նշել է, որ ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը, մարտահրավերները հաղթահարելուն միտված քայլերը, ինչպես նաև վարվող արտաքին քաղաքականությունը:

Զրուցակիցները քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերին վերաբերող հարցեր:  

 

Լրահոս

Դիտել ավելին