Կարևոր իրադարձություններ

Շինհրապարակներում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ. տնտեսվարողներն իրազեկվել են

03 Հունիս, 2024 13:50
Շինհրապարակներում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ. տնտեսվարողներն իրազեկվել են

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետի 2023 թվականի նոյեմբերի 29–ի հ.3932-Լ որոշմամբ սահմանվել են Երևան քաղաքում 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողի կողմից շինարարական հրապարակի տարածքում տեղադրվող օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեխնիկական չափորոշիչները և առցանց հարթակի հասանելիության պայմանները:

Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի հ.405-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի  52-րդ ենթակետի՝ 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ: Այն տնտեսվարողները, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ, կարող են դիմել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ (հեռ․ 011-514-707): 

 

Լրահոս

Դիտել ավելին