Կարևոր իրադարձություններ

Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին բեռնատար է այրվել

02 Հունիս, 2024 23:41
Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Հունիսի 2-ին՝ ժամը 16:34-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշտուն գյուղի խաչմերուկի մոտակայքում այրվում է բեռնատար:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին այրվում է «Volvo» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Ա. Շ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:50-ին:

Այրվել են բեռնատարի խցիկը, բեռնախցիկի ծածկը՝ մասամբ, առջևի և կենտրոնական անվադողերը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին