Կարևոր իրադարձություններ

«ԶԻԼ»-ը բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում

02 Հունիս, 2024 21:33
«ԶԻԼ»-ը բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում

Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:10-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Սևաբերդ-Զառ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։


Վթարի հետևանքով 2 հոգու դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենաներին։

Բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, ղեկը և գազաբալոնները կոտրվել ու շպրտվել են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին