Կարևոր իրադարձություններ

Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 ոսկե մեդալ (տեսանյութ)

02 Հունիս, 2024 18:43
Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 ոսկե մեդալ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կայացել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էին 110 մարզիկներ՝ 6 երկրից:

Մրցումները կազմակերպվել էին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ:

Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 ոսկե մեդալ։

Հաղթողներ են ճանաչվել՝ Կարեն Ասլանյանը (63կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Հայկ Մելիքյանը (72 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ):

Արծաթե մեդալակիրներ են դարձել Գևորգ Ղարիբյանը և Շանթ Խաչատրյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին