Կարևոր իրադարձություններ

Հաջորդ կայարանը՝ մանկություն (լուսանկարներ)

01 Հունիս, 2024 17:54
Հաջորդ կայարանը՝ մանկություն (լուսանկարներ)

Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում երեխաների համար կազմակերպվել էր ուրախ ու հետաքրքիր միջոցառում, որին մասնակից են եղել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը և մետրոպոլիտենի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Մետրոպոլիտենը կարծես մանկության մոլորակ լիներ, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները։

Տոնական օրվա կապակցությամբ՝ «Ռադիո Վան» ընկերության նախաձեռնությամբ Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրների, շարժասանդուղքների և գնացքների միջի ձայնային հաղորդումներն ընթերցում էին երեխաները։

Սիրված մուլտհերոսների ուղեկցությամբ՝ օրվա հերոսները տոնական գնացքով ուղևորվեցին դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ և շարունակվեց տոնախմբությունը։

Կայարանի շատրվանների մոտ երեխաները նկարվեցին իրենց սիրելի մուլտհերոսների հետ, պարեցին, երգեցին, մասնակցեցին մրցույթների, համտեսեցին պաղպաղակ,քաղցրավենիքներ և ստացան փոքրիկ նվերներ մետրոպոլիտենի անձնակազմի կողմից։

Հունիսմեկյան տոնի առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին