Կարևոր իրադարձություններ

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առիթով

01 Հունիս, 2024 13:45
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առիթով

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև ս/թ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին