Կարևոր իրադարձություններ

Երևան-Գյումրի ճանապարհին քարով բարձված բեռնատար է կողաշրջվել. վարորդը մահացել է

01 Հունիս, 2024 10:35
Երևան-Գյումրի ճանապարհին քարով բարձված բեռնատար է կողաշրջվել. վարորդը մահացել է

Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել դրանք և  կողաշրջվել: 

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել է, իսկ վարորդի դին դուրս բերելու համար դեպքի վայր պետք է բերվի հատուկ վերամբարձ կռունկ։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին