Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը՝ Լոռիում երկաթգծի լիարժեք վերականգնման մասին

29 Մայիս, 2024 18:16
Գնել Սանոսյանը՝ Լոռիում երկաթգծի լիարժեք վերականգնման մասին

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հայտնել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է այս հարցին։

«Դեռևս դժվար է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի երկաթգծի ամբողջական վերականգնման համար։ 

Ակտիվ աշխատում ենք։ Մենք ասել ենք, որ շինարարական ընկերություններով, պետական միջոցներով պատրաստ ենք աջակցել, որ օր առաջ հնարավոր լինի վերականգնել աշխատանքը։

Աս պահին միջանկյալ լուծում է գտնվել, որ երկաթուղին աշխատի մինչև «Այրում» կայարան։ Այնտեղից արդեն հնարավոր կլինի բեռնատարներով բեռները կամրջով տեղափոխել տարբեր տարածքներ»,-Ալավերդու համայնքապետարանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին