Կարևոր իրադարձություններ

Սարդարապատի միջադեպի մասին՝ առանց էմոցիաների. Պետորս Ղազարյան

28 Մայիս, 2024 23:19
Հեղինակ՝ Պետորս Ղազարյան
Սարդարապատի միջադեպի մասին՝ առանց էմոցիաների. Պետորս Ղազարյան

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետորս Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սարդարապատի միջադեպի մասին՝ առանց էմոցիաների։

Ա ) եթե Կաթողիկոսը ցանկանում է կառավարության անդամների հետ մասնակցել միջոցառմանը՝ կա պարզ և միակ ճանապարհ։ Կաթողիկոսի արարողակարգից զանգահարում են վարչապետի արարողակարգ, իմանում են ժամ, տեղ, օրակարգ և գնում։

Բ) եթե Կաթողիկոսը չի ցանկանում այս կառավարության անդամների հետ մասնակցել միջոցառմանը, կրկին կա պարզ եղանակ։ Զանգահարում են արարողակարգից, իմանում են՝ երբ են Սարդարապատ գնալու կառավարության անդամները և գնում են դրանից առաջ կամ հետո։

Գ) եթե մոռացել են կամ հարկ չեն համարել, որ արարողակարգերը շփվեն, կա էլի քաղաքակիրթ տարբերակ։ Կաթողիկոսը ժամանում է Սարդարապատ, տեսնում է իր ժամանումը համընկել է պետական միջոցառման հետ, ու չցանկանալով տեսնել կառավարության անդամների դեմքերը, մի փոքր համբերում է, վերջիններս հեռանում են և հանգիստ աղոթում է զոհվածների համար։

Եթե իհարկե քո բուն նպատակը Սարդարապատն է։

Դ) Սա էն է՝ ինչ եղավ։ Հայտարարում ես կառավարությունը ազգադավ դավաճաններ, նրանց դեմ քաղաքական պայքար ես սկսում ու գալիս, փորձում ես անել այն ինչը Գալստանյանը չկարողացավ։

Իսկ ինչո՞ւ՝ կասեք դուք և ճիշտ էլ կանեք։

Իսկ մեր թիմը Ալավերդիում է։ Իրավիճակը մեղմ ասած աղետալի է։ Փլուզված կամուրջներ, ջրի տակ անցած ճանապարհներ, մարդիկ, փլված, կտրված կյանքից բնակավայրեր, ճակատագրեր։

Վաղը՝ հարցազրույցներ և նյութեր»։

 

Լրահոս

Դիտել ավելին