Կարևոր իրադարձություններ

Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. Արեն Մկրտչյան

28 Մայիս, 2024 18:11
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. Արեն Մկրտչյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտնում է.

«Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը։ Առաջիկա օրերին կվերականգնվի ջրամատակարարումը։ Ալավերդիում էլեկտրաէներգիայի խնդիր ունի միայն Սանահին կայարանը։

Ախթալայում և Ալավերդու մի շարք թաղամասերում երեկ վերականգնվել է գազամատակարարումը։ Կապի խնդիրները նույնպես հիմնականում կարգավորված են։

Վեոլիա Ջրի, ՀԷՑ-ի և Գազպրոմի մասնագետները տեղում, հաճախ վտանգավոր վայրերում հսկայածավալ և օպերատիվ աշխատանք են կատարում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին