Կարևոր իրադարձություններ

Լոռու և Տավուշի որոշ բնակավայրերը պաշտոնապես հայտարարվել են Աղետի գոտի. Արայիկ Հարությունյան

28 Մայիս, 2024 00:26
Լոռու և Տավուշի որոշ բնակավայրերը պաշտոնապես հայտարարվել են Աղետի գոտի. Արայիկ Հարությունյան

Երկու օրվա ուսումնասիրություններով՝ կիրակի օրվա աղետից ավերածությունները հսկայական են, և այսօր Լոռու և Տավուշի որոշ բնակավայրեր կառավարության որոշմամբ պաշտոնապես հայտարարվել են Աղետի գոտի՝ այս իրավիճակների համար ամբողջ գործիքակազմը գործարկելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Առաջիկա շաբաթներին և ամիսներին մեծ աշխատանքն ուղղված է լինելու այս ուղղություններին: Նորից ցավակցում ենք զոհվածների հարազատներին: Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին