Կարևոր իրադարձություններ

Օձունի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա բնակչի մարմինը

27 Մայիս, 2024 22:12
Օձունի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա բնակչի մարմինը

Այսօր՝ մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։

Մինչ ոստիկանները կժամանեն դեպքի վայր, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել են նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխին առկա է հարվածի 3 հետք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին