Կարևոր իրադարձություններ

Աղետի հետևանքով 17 կամուրջ է փլվել, կա 4 զոհ. Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)

27 Մայիս, 2024 12:11
Աղետի հետևանքով 17 կամուրջ է փլվել, կա 4 զոհ. Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում կատարվող աշխատանքների ընթացքը: Ինչպես նշել է նախարարը, մոտ 17 կամուրջ է փլվել, որոնց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ բավականին խոշոր կամուրջներ են, որոնց վերականգնման համար մեծ ջանք ու ժամանակ կպահանջվեն:

«Դրանց փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մեր մի շարք բնակավայրերի հետ: Եթե այն փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են, և այդ համայնքներում կապի խնդիր չկա, այս պարագայում այս կամուրջների փլվելն այդ խնդիրը ստեղծել է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարարը: 

Սանոսյանը տեղեկացրել է նաև, որ քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը: Աղետի հետևանքով կա 4 զոհ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին