Կարևոր իրադարձություններ

Այս պահին բերման ենթարկվածների թիվը 240 է. ՆԳՆ

27 Մայիս, 2024 11:58
Այս պահին բերման ենթարկվածների թիվը 240 է. ՆԳՆ

Վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ակցիաներ են սկսել` փակելով ճանապարհներ Երևանում ու մարզերում: Ինչպես Shabat.am-ին փոխանցեցին ՆԳՆ-ից, 11:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ են տեղափոխվել անհնազանդության ակցիայի 240 մասնակից: Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով:

ՆԳՆ-ի փոխանցմամբ` այս պահին Երևանում փակ ճանապարհներ չկան:

Նշենք, որ վաղ առավոտից ցուցարարները փակել էին Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները, ինչպես նաև Աբովյան-Սայաթ-Նովափողոցների խաչմերուկը. Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

 

Լրահոս

Դիտել ավելին