Կարևոր իրադարձություններ

Մենք բարձր ենք գնահատում ջերմության և ազնվության այս արտահայտումը և այն կպահպանենք, որպես սոցիալական կապիտալ երկու ժողովուրդների համար. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն

27 Մայիս, 2024 11:37
Մենք բարձր ենք գնահատում ջերմության և ազնվության այս արտահայտումը և այն կպահպանենք, որպես սոցիալական կապիտալ երկու ժողովուրդների համար. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել.

Մեր անկեղծ շնորհակալության ու երախտագիտության խոսքն ենք հայտնում հարևան և բարեկամ Հայաստանի ազնվաբարո ժողովրդին ու կառավարությանը ևուղղաթիռի կործանման հետևանքով հանգուցյալ ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ Իրանի կառավարությանն ու ժողովրդին իրենց կարեկցանքը և զորակցությունը հայտնելու համար։ 

Բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական և ոչ պետական նշանավոր գործիչներ և ՀՀ սիրելի ժողովրդի տարբեր խմբեր բազմաթիվ ուղերձներ հղելով և այցելելով Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ գրառում կատարելով սգո հուշամատյանում և իրենց կարեկցանքը հայտնելով, ինչպես նաև դեսպանատան առջև ծաղիկներ խոնարհելով ու մոմեր վառելով՝ սիրո և ջերմության հիշարժան պահեր արձանագրեցին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ և ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ երկու ժողովուրդների բարեկամությունը պատմական ու հինավուրց խոր արմատներ ունի և երկու ժողովուրդները կիսում են միմյանց վիշտը։ 

Մենք բարձր ենք գնահատում ջերմության և ազնվության այս արտահայտումը և այն կպահպանենք, որպես սոցիալական կապիտալ երկու ժողովուրդների համար։ 

Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը:

 

Լրահոս

Դիտել ավելին