Կարևոր իրադարձություններ

Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ

27 Մայիս, 2024 10:04
Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 27-ի վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և
նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:

Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի
վերլուծությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին