Կարևոր իրադարձություններ

Մի շարք ճանապարհներ փակ են. վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհները շրջանցել

26 Մայիս, 2024 15:55
Մի շարք ճանապարհներ փակ են. վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհները շրջանցել

Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ փակ են Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման (Դիլիջանից մինչև Իջևան) և Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Վանաձորից Ալավերդի մինչև Բագրատաշենի անցակետ) ճանապարհատվածները։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ հորդորում ենք նշված ուղություններով չեթևեկել։

Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհները շրջանցել հետեւյալ ճանապարհներով.

1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան

2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան

3. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր-Սեւան-Երեւան:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին