Կարևոր իրադարձություններ

Հաղարծին գյուղում վարարած Աղստևը երկու տուն քշել-տարել է. Ոսկան Սարգսյան

26 Մայիս, 2024 13:03
Հեղինակ՝ Ոսկան Սարգսյան
Հաղարծին գյուղում վարարած Աղստևը երկու տուն քշել-տարել է. Ոսկան Սարգսյան

Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Հաղարծին գյուղում վարարած Աղստևը երկու տուն  քշել-տարել է

Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց, միջպետական ավտոճանապարհի եզրին վարարած Աղստևը քշել-տարել է  Նինա Մանուչարյանի և Մարիամ Ազիբեկյանի տները։

Նինա Մանուչարյանը այդտեղ ընտանիքով էր ապրում, Նինա Ազիբեկյանը՝ միայնակ, նա սոցիալապես վատ վիճակում էր, նրա  տան ողջ գույքը, իր հագուստները վարարած գետը քշել-տարել է։ Նա գիշերվա ժամը 2-ին ապաստան է գտել համագյուղացի Նաիրա Գևորգյանի տանը։ Առանց տան ու գույքի մնացած ընտանիքները անհապաղ օգնության կարիք ունեն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին