Կարևոր իրադարձություններ

Տաշիրում ջրի մակարդակը բարձրացել է, ջրածածկվել են տներ և անասնագոմեր. ՆԳՆ

26 Մայիս, 2024 12:47
Տաշիրում ջրի մակարդակը բարձրացել է, ջրածածկվել են տներ և անասնագոմեր. ՆԳՆ

ՀՀ ՆԳ նախարարությունը հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել:

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում 2024 թվականի մայիսի 25-ին ժամը 23։00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

Տաշիր համայնքում Տաշիր գետի սելավատարերի խցանումներից ջրի մակարդակը բարձրացել է, ջրածածկվել են տներ և անասնագոմեր, դուրս են բերվել քաղաքացիներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին