Կարևոր իրադարձություններ

Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների վերաբերյալ. ՆԳՆ խոսնակ

26 Մայիս, 2024 12:00
Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների վերաբերյալ. ՆԳՆ խոսնակ

Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ: Այս մասին գրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին:

Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ:

Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:

Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911 կամ 102:

ՆԳՆ-ն հորդորում է հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնալ չճշտված ու խուճապ առաջացնող լուրեր տարածելուց»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին