Կարևոր իրադարձություններ

Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորվել է օպերատիվ շտաբ

26 Մայիս, 2024 11:34
Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորվել է օպերատիվ շտաբ

Հորդառատ անձրևներից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, «Ճանապարհային դեպարտամենտը», ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին