Կարևոր իրադարձություններ

Ալավերդիում ջրերը մտել են ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ. Հրաչյա Պապինյան

26 Մայիս, 2024 11:23
Հեղինակ՝ Հրաչյա Պապինյան
 Ալավերդիում ջրերը մտել են ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ. Հրաչյա Պապինյան

Օգտատեր Հրաչյա Պապինյանը գրում է.

«ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԱՂԵՏ Է

Լոռու մարզում Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրողու տարբեր հատվածներ, քետը քանդել է ճանապարհը և հավանաբար երկար շաբաթներ աներթևեկելի կլինի մայրուղին: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրոդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանքիներն են միայն երևում:

Ալավերդու գլխավոր Թուամանայն փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ են, մակարդակն այնքան բարձր է, որ պատնեշներն էլ անցել են ջրի տակ: Ջրերը քշել տարել է«Կատա» սուպերմարկետը գույքը, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ:

Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հսում են նախկին կայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը:

Ըստ մեր տեղեկության գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներն կամուրջներ: Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են և մեքենաներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությաննն են ամսնակցել: Խոսվում է անհետացած մարդկանց մասին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին